Կանադայում Մերիլին Մոնրոյին հիշեցնող պտտվող աշտարակներ են կառուցվել (տեսանյութ)
Աշխարհ
Կանադայի՝ մեծությամբ վեցերորդ Միսիսոգե քաղաքում օրերս ավարտվել է պտտվող բնակելի The Absolute Towers անունով աշտարակների կառուցումը, որոնք այս անունն են ստացել Մերիլին Մոնրոյի գեղեցիկ ֆորմաների հետ նմանության համար:
Առաջին աշտարակի բարձրությունը (56 հարկ) 170 մետր է, երկրորդինը՝ 150 մետր (50 հարկ): Դեռ մինչ շինարարության ավարտը The Absolute Towers-ը ստացել էր «Ամերիկայի լավագույն բարձրահարկ շենք-2012» մրցանակը: Մի քանի մակարդակի վրա շարժվող սալիկների շնորհիվ աշտարակները կարողանում են պտտվել, ինչի շնորհիվ շենքի բնակիչների պատուհաններից երևացող պատկերներն անընդհատ փոխվում են, իսկ շենքերը ստանում են նոր գրավիչ ձևեր, ինչի պատճառով էլ Միսիգոնի բնակիչները շենքն անվանել են բոլոր ազգերի և ժամանակների սեքս-սիմվոլ Մերիլին Մոնրոյի պատվին. հաղորդում է Inhabitat.com-ը:
Սա Հյուսիսային Ամերիկայում հայտնի պեկինյան ճարտարապետ Մա Յանսոնգի և նրա MAD Architects ընկերության առաջին նախագիծն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)