Գլխավոր դատախազությունում հակակոռուպցիոն եռակողմ հուշագիր է ստորագրվել
ԱՐԽԻՎ
ՀՀ գլխավոր դատախազությունում 2012թ. դեկտեմբերի 19-ին ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի եւ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջեւ։
Հուշագրով կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել՝ հետեւյալ նպատակների իրականացման համար.
1. Նպաստել պետական ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի եւ կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը' «Ամբողջականության հիմունքները դատախազության պետական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագրի (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր) պարբերական իրականացման միջոցով,
2. Աջակցել պետական ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ պետական ծառայողների և քաղաքացիների փոխհարաբերությունների որակի բարձրացմանը' պետության անունից այդ գործառույթը իրականացնող պետական ծառայողների որակավորման բարձրացման միջոցով, նպաստել պետական ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը,
3. Նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունների և բացերի վերհանմանը, առաջարկություններ ներկայացնել ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կիրառման առումով' ներառելով այդ փոփոխությունների նկարագրությունը վերապատրաստման ծրագրում,
4. Աջակցել ՀՀ դատախազության աշխատակազմում վերապատրաստման և մրցույթների անցկացման մոնիտորինգի իրականացմանը՝ ապահովելով մոնիտորինգ անցկացնողների մաuնագիտական բարձր պատրաuտվածությունը եւ անհատական բարոյահոգեբանական հատկանիշները։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)