Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Անտիոքի նորընտիր Պատրիարքին
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական գիր է յղել Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Յովհաննէս Ժ-ին:
Հայրապետական շնորհաւորականում մասնաւորապէս ասւում է. §Աստծու կամքով Ձեզ վստահուեց Անտիոքի հնամենի Աթոռի առաջնորդութիւնը Սիրիայի եւ Միջին Արեւելքի համար այս ծանր ժամանակաշրջանում: …Այժմ, իբրեւ բարի հովիւ, Դուք կոչուած էք ամբողջանուէր ծառայելու Սիրիայի հաւատացելոց կարիքներին' համագործակցելով նաեւ այլ Եկեղեցիների եւ կրօնների հետ: Թող Աստուած զօրացնի Ձեզ' շարունակելու Ձեր նախորդների անխոնջ աշխատանքը' հոգալու Իր ժողովրդի հոգեւոր կարիքները, առկայ հակամարտութեան պայմաններում խրախուսելու հաշտութիւնը եւ հետամուտ լինելու շարունակական միջկրօնական երկխօսութեան:
Վեհափառ Հայրապետը նաեւ վստահութիւն է յայտնել, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Անտիոքի Յոյն Ուղղափառ Պատրիարքութեան յարաբերութիւնները կը շարունակեն պտղաբերել եւ զարգանալ ի փառս Աստծոյ եւ Սիրիայում ու Միջին Արեւելքում խաղաղութեան ու կայունութեան հաստատման համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)