ԱՄՆ-ն կարող է կորցնել Եվրամիությունում իր մշտական դաշնակից Անգլիային
Աշխարհ
Ամերիկան անհանգստացած է Եվրամիությունից Անգլիայի դուրս գալու մտադրությամբ: Այս մասին նշում է The telegraph անգլիական պարբերականը:
Անգլիան մշտապես եղել է ԱՄՆ-ի դաշնակիցն արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերում: ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, ելույթ ունենալով Անգլիայի կառավարության հանդիպման ժամանակ, նշել է.«Ուժեղ Անգլիան ուժեղ Եվրամիությունում դուրս է գալիս ԱՄՆ-ի ազգային շահերից»:
Սակայն Անգլիայում շարունակաբար ուժեղանում են Եվրամիությունից դուրս գալու միտումները և այդ նախաձեռնությամբ հանդես եկած Independent party-ի (անկախ կուսակցություն) ժողովրդականությունը: Անգլիան պահանջում է ավելի լավ տնտեսական պայմաններ, հատկապես՝ ազատ առևտրի իրավունք: Այս կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է. «Մեր գործը ոչ թե ԱՄՆ-ի պաշտոնյաների համագործակցելն է, այլ մեր երկրի ազգային շահերին ծառայելը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)