ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարին կասկածում են Ուսամա բեն Լադենի մասին գաղտնի տեղեկություններ հայտնելու մեջ
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Վիկերսին կասկածում են 2011թ. մայիսին Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին առկա գաղտնի տվյալները «Համար մեկ նպատակ» ֆիլմի ստեղծողներին փոխանցելու մեջ: Ինչպես երեքշաբթի օրը հայտարարել էր Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, գործի հետաքննությունը ղեկավարում է պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Լիթլի խոսքերով՝ կինոֆիլմի հեղինակների հետ հանդիպումը կայացել էր 2011թ. հուլիսին, որը կազմակերպել էր Պենտագոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, և փոխնախարարը ֆիլմի հեղինակներին տրամադրել էր միայն գաղտնազերծված տեղեկություններ: Լիթլը հավելել է, որ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան լիովին վստահում է իր փոխնախարարին և կարծում է, որ Վիկերսը հիանալի է կատարում իր պարտականությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)