Էմի Ուայնհաուզի մահվան պատճառները կասկածի տակ են դրվել
Աշխարհ
Մահացած Էմի Ուայնհաուզով պակաս չեն հետաքրքվում, քան նրա կենդանության օրոք էր: Այժմ նրանով սկսել են հետաքրքրվել ոչ միայն նրա երկրպագուները, այլև կրիմինալիստները:
Նրա մահվան հանգամանքներին անդրադառնալու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ պարզել են, որ Էմիի գործով զբաղվող հետաքննողը բավարար որակավորումներ չի ունեցել այդպիսի բարդ գործի համար: Նախորդ բոլոր արդյունքները չեղյալ կհամարվեն, գրում է cosmo.ru-ն:
Ըստ նախկին հետաքննողի ուսումնասիրությունների՝ երգչուհին մահացել էր ալկոհոլի թունավորումից: Մահացածի հարազատներին բավարարել էր հետաքննության եզրակացությունը և նրանք ոչ մի բողոք չեն ներկայացրել: Սակայն հիմա ում և ինչի համար է հարկավոր ևս մեկ փորձաքննություն, հայտնի չէ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)