Տեսուչների որակավորումը բարձրանում է
Հասարակություն
Վերջերս Մեծ Բրիտանիայի «Առավել լավ կարգավորում ապահովող գրասենյակի» (BRDO) փորձագետները Երևանում դասընթացներ էին կազմակերպել տարբեր տեսչական մարմինների 112 աշխատակիցների համար, որոնց թվում էին նաև ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչները:
Դասընթացների թեմաները ներառում էին արդյունավետ տեսչական ստուգումների պլանավորումը, ռիսկի վրա հիմնված ստուգումները և տեսչական ստուգումների ընթացքում որոշումների կայացումը: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան ոլորտի լավագույն միջազգային փորձի մի շարք գործնական դեպքերի:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրին» ֆինանսապես աջակցում են Ավստրիայի ֆինանսների նախարարությունը և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը