Հերթական աբսուրդն է. Վարոսյանը՝ Իշխանյանի գրառումը հավանելու համար քաղաքացուն ՔԿ հրավիրելու մասին
Հրապարակումներ
Panorama.am-ը գրում է.
Կյանքից անժամանակ հեռացած հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ «Մահ դավաճաններին» խորագրով գրառումը, որը նա կատարել է 2023թ. սեպտեմբերի 19-ին, լայքելու համար երիտասարդ մի աղջկա ՝ Անի Հակոբյանին հրավիրել են Քննչական կոմիտե։
Այդ մասին հայտնի դառնալուց հետո հավանողների թիվն օրեցօր ավելանում է։ Գրառումը սրտիկել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Հերթական աբսուրդն է։ Իրավական առումով մեկնաբանելու բան չկա, դրանով պետք է հոգեբանները պետք է զբաղվեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նա չի բացառում, որ գրառումը հավանելու համար աղջկան ՔԿ կանչելը կարող է լինել վախ սերմանելու, տոտալ վերահսկողություն սահմանելու անհանգուրդ ցանկության նշան՝ զուգակցված ստորին օղակների աշխատակիցների՝ ավելի մեծ հագուրդով իրենց ծառայելը ցուցադրելով։
«Ինչ պատճառ ասեք կարող է լինել»,-ասաց փաստաբանը։
Անդրադառնալով օգտատիրոջ կողմից հրապարակված ծանուցագրին՝ Վարոսյանը նկատեց, դրանից պարզ չէ, թե ինչ հոդվածով հարուցված քրեական գործով են նրան հրավիրում Քննչական կոմիտե։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին