Միայնակ ծերերը բազում խնդիրներ ունեն պետական հաստատությունների հետ
Հասարակություն
Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի աշխատակիցները դեկտեմբերի 18-ին այցելել էին Գյումրի քաղաքում գործող «Նադին Բասմաջյան» միայնակ ծերերի խնամքի ցերեկային կենտրոն:
Կենտրոնում հավաքված տարեցները մեծ ուրախությամբ դիմավորեցին տարածքային գրասենյակի աշխատակիցներին: Կարևորելով մարզում գործող Պաշտպանի աշխատակազմի տարածքային գրասենյակի գործունեությունը՝ նրանք նշեցին, որ այսօր ունեն բազում խնդիրներ կապված պետական հաստատությունների և նրանց գործունեության հետ:
Որոշ խնդիրների դեպքում կազմակերպվեց բանավոր խորհրդատվություն: Քանի որ խնդիրները բազմաբնույթ են, Շիրակի տարածքային գրասենյակի աշխատակիցները տարեցների խնդրանքով կենտրոնի տնօրինության հետ պայմանավորվեցին, որ հետայսու, շաբաթը մեկ անգամ կազմակերպելու են հանդիպում կենտրոնի շահառուների հետ, որպեսզի հետամուտ լինեն նրանց խնդիրների շուտափույթ լուծմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը