Տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների՝ սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը