Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ Գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. Փեզեշքիան Կդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին 

Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Արտաքին Քաղաքական

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են միջազգային իրավիճակի միտումները, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցներին, մինչև 2020թ. ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանի հրաշալի կազմակերպման համար, շնորհավորել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Կազմակերպության համար հոբելյանական տարում նախագահությունը հաջողությամբ ավարտելու և ՀԱՊԿ ամրապնդմանն ուղղված գործում արդյունավետ համագործակցության համար, ապա հաջողություններ մաղթել Կազմակերպության նախագահությունն ստանձնած Ղրղըզստանի Հանրապետությանը և նրա նախագահին:

Հանրապետության ղեկավարի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ պետությունների համագործակցության փորձը ցույց է տալիս, որ 20 տարի առաջ այդ երկրների կողմից արված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված: Կազմակերպությունը համաչափորեն զարգացնում է առկա սպառնալիքներին արձագանքման արդյունավետ համակարգը:

«Ընթացիկ տարում Կազմակերպության ջանքերը կենտրոնացած են եղել երեք հիմնական ուղղությունների վրա. ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդում, արտաքին քաղաքականության կոորդինացման արդյունավետության բարձրացում և ահաբեկչությանը, թմրանյութերի անօրինական շրջանառությանն ու ոչ օրինական միգրացիային հակազդեցության բնագավառներում համագործակցության ընդլայնում:

Սեպտեմբերին Հայաստանում հաջողությամբ անցկացվեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ե՛վ նախապատրաստական շրջանը, և՛ անմիջականորեն հենց զորավարժություններն ակնհայտորեն ցուցադրեցին բազմաբնույթ և տարաբնույթ խնդիրները համատեղ լուծելու մեր երկրների ունակությունը՝ ներգրավելով զորամիավորումները, ներքին զորքերի ստորաբաժանումները, հատուկ ծառայությունները և արտակարգ իրավիճակների գծով ուժերը:

Հայաստանում անցկացված զորավարժություններում առաջին անգամ ՀԱՊԿ ձևաչափով լիարժեք մասնակցություն ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այդ զորավարժությունները, ինչպես նաև դրանց նախորդած «Ռուբեժ-2012» զորավարժությունները և ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ անձնակազմի մասնակցությամբ առաջին համատեղ՝ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունները նշանակալի ներդրում ունեցան մեր զինված ուժերի համատեղելիության ամրապնդման, մեր Կազմակերպության ներուժի զարգացման գործում:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել քարտուղարության ջանքերը, որոնք հանգեցրին ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գծով գործողությունների վարչության հետ Արձանագրության ստորագրմանը: Համոզված եմ, որ մեր խաղաղապահ անձնակազմի մասնակցությունը խաղաղության պահպանման գծով միջազգային ամենանշանակալի առաքելություններից մեկում, իրոք, ռուբիկոն է նրանց կայացման հարցում: Այն նշանակալիորեն կբարձրացնի մեր կազմակերպության միջազգային հեղինակությունը»,- նիստի մասնակիցներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակին և ներկայացրել մեր երկրի դիրքորոշումները:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն մոտ տարածաշրջաններում իրադարձությունների վերլուծությունը լավատեսական կանխատեսումների հիմք չի տալիս: Դա և՛ Աֆղանստանն է, և՛ Իրանի շուրջ աճող լարվածությունը, և՛ Սիրիայում իրավիճակը: Այնտեղ շարունակվող զինված առճակատումը ապակայունացնում է ամբողջ Մերձավոր Արևելքը:

Սիրիայում ապրում է հայկական մեծ համայնք: Նրանք այն մարդկանց երեխաներն ու թոռներն են, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են սիրիական հասարակության անքակտելի մասը՝ իրենց ներդրումն ունենալով այդ երկրի զարգացման ու ամրապնդման գործում: Արդեն Հայաստան են եկել ավելի քան վեց հազար սիրիահայեր, և այդ հոսքը մեր կանխատեսումներով կաճի: Մենք կօգնենք Սիրիայի հայերին և՛ Հալեպում, և՛ Երևանում: Հայաստանը հանդես է գալիս արյունահեղության անհապաղ դադարեցման և հենց սիրիացիների կողմից հարցերի խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Իրանի հետ հարաբերությունների, տնտեսական համագործակցության զարգացման մասին, որի շրջանակներում մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և Իրանի սահմանին սկսվել է համատեղ նոր հզոր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերներին՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ շարունակում է տարածաշրջանի անվտանգության լրջագույն մարտահրավեր մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. «Այն դրսևորվում է բանակցային գործընթացի տրամաբանությանը հետևելու՝ ադրբեջանական իշխանությունների դժկամության կամ անկարողության մեջ, որը բավականին հստակ շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների բազմաթիվ հայտարարություններում: Նույնիսկ, թվում է թե ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և դիպուկահարների հետքաշումը տորպեդահարվում է պաշտոնական Բաքվի կողմից:

Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող հակամարտությունների լուծման առումով միակ և անայլընտրանք ճանապարհը բանակցություններն են: Ելնում ենք նրանից, որ կողմերի միջև զինադադարի հասնելուց հետո, հատկապես, երբ այն պահպանվում է արդեն 18 տարի, ռազմական գործողությունների վերսկսումը և նույնիսկ այդպիսի վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ուղղակի խախտում է, դա ամենաանհեռատես ճանապարհն է դեպի բռնության, ատելության, արյունահեղության նոր ալիքի: Այդպես խնդիրները չեն լուծվում, այլ դառնում են ավելի բարդ:

Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության և անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ և փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձևավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին: Նա անմիջապես ներման և արտահերթ զինվորական կոչման արժանացավ և նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա 21-րդ դարում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունում:

Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Նա բորբոքում է սպառազինության տարածաշրջանային մրցավազք և քարոզում է թշնամություն: Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երևանը, որը շուտով կնշի իր 2800-ամյակը, հին ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, որ զինադադարի ռեժիմի խախտումը վարքագծի կանոն է, քանի որ պատերազմը դեռևս չի ավարտվել՝ մոռանալով, թե ով է խնդրել և առաջինը ստորագրել այդ զինադադարը»,- իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անդամ պետությունների արմատական շահերի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերում մոտեցումների համադրման, այդ հարցերի շուրջ միմյանց հետ խորհրդակցությունների անցկացման, ընդհանուր դիրքորոշումների մշակման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությանը:

«Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային՝ Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ ՀԱՊԿ-ի զարգացման և քարտուղարության գործունեության կատարելագործման ուղղությամբ նրա հետևողական ջանքերը տեսանելի են բոլորին և որոնք, անշուշտ, տվել են իրենց պտուղները: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պաշտպանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների երկարացման մասին ռուսական կողմի առաջարկը:

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ
Ամենադիտված