Սոֆի Մխեյանի ձայնասկավառակը վաճառքում կլինի դեկտեմբերի 20-ից
Հասարակություն
Սոֆի Մխեյանը որոշել է անցնող տարում ուրախացնել իր երկրպագուներին։ Մինչ շատ սնահավատ մարդիկ դեկտեմբերի 21-ին նախատեսված աշխարհի վերջին են սպասում, երգչուհու երկրպագուները նրա նոր սկավառակի համար հերթի մեջ կհայտնվեն, որը վաճառքում կլինի դեկտեմբերի 20-ին։
Ալբոմը կազմված է 11 երգից, այդ թվում նաեւ՝ «2012»-ից ու դրա գործիքային տարբերակներից։ Դրանում տեղ են գտել արդեն հայտի ու սիրելի շատ երգեր։ «Այս տարին ինձ համար շատ լավն էր, սակայն՝ ինչո՞ւ՝ էր։ Չէ՞ որ այն դեռ շարունակվում է…», - NEWS.am STYLE -ի թղթակցին ասաց Սոֆի Մխեյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը