Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) 

Բարքերի ճգնաժամ և երեսպաշտության շքերթ․ Արմեն Աշոտյան

Հրապարակումներ

Նախ, ուզում եմ խնդրել բոլոր հանրապետականներին և երրորդ նախագահի աջակիցներին, անկախ կուսակցական պատկանելիությունից զերծ մնալ Միքայել սրբազանին ուղղված վիրավորանքներից։ Նրան հակադարձելու շատ ավելի ծանրակշիռ փաստեր և փաստարկներ կան։

Զավեշտալի է տեսնել, թե ինչպես են Բագրատ սրբազանի վրայից իրենց ֆեյքերով, տելեգրամյան ալիքներով և սնկային լրատվականներով մինչ այսօր չիջնող և երկրորդ նախագահի թիմի անդամ հանդիսացող շրջանակները «պաշտպանում» Միքայել սրբազանին երրորդ նախագահի թիմակիցներից։

Կրկնակի ֆանտասմագորիկ է, երբ Միքայել սրբազանին «պաշտպանում» են հենց նույն մարդիկ, ովքեր նրա «Քոչարյանները և Սերժը պիտի հեռանան» արտահայտությունից հետո նույնիսկ նիկոլական հայտնի ՊՈԱԿ-ի ուժերի մի մասին էին վարձել՝ սրբազանի «պորտը տեղը դնելու» համար։ Ի տարբերություն ինձ, որ հիմնավոր և զուսպ հակափաստարկներով անդրադարձա իր ասածներին, նաև Քոչարյանի մասով։ (Հիշեցումն այստեղ՝ https://www.aravot.am/2024/10/17/1449670/):

 

Հետաքրքիր բան է մեր այսօրվա իրականությունը։ Տակնուվրա է անում բոլորին և ամենքին՝ հիմնահատակ փոխելով մարդկանց։ Ո՞վ կմտածեր, որ ես համեստություն ձեռք կբերեմ, իսկ բարձրաստիճան հոգևորականն իմ փոխարեն՝ էգոցենտրիզմ, գոռոզամտություն, չարություն և հպարտության հասնող մեծամտություն (միայն «Գյումրիի թիվ մեկ ընդդիմադիրը ես եմ» արտահայտությունն ամեն ինչ արժե)

Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տառապող և քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ։

Սխեման շատ պարզ է. Սրբազանը մեր մասին ավելի վատ է արտահայտվում, քան իրենց, նրանք վերցնում են այդ հատվածները և ակտիվորեն շահագործում մեր դեմ, մենք ստիպված հակադարձում ենք, երբեմն՝ հիպերռեակցիայով, քոչարյանական ալիքներով «օրվա հերոս» դարձած սրբազանին, իսկ երկրորդի թիմակիցները կուսական անմեղություն արտահայտող դեմքերով սկսում են բարոյախրատական ճամարտակումներ անել։

Եկեք պայմանավորվենք, նորահայտ երանելի օգոստինոսներ և մարիամ մագթաղենացիներ, որ ձեր քարոզչական մեքենայությունների մեջ կդադարեք պախկվել հոգևոր հոր սքեմի հետևում։ Ձեր կեղտաբերան ֆեյքերը և գարնանային սրացումներով տառապող ադմիններով տելեգրամյան ալիքները ձեզ բավարար չե՞ն։

Վերադառնալով Միքայել սրբազանին. ես էլ էի սկզբից սուր ընդունում իր ասածները, վրդովվում էի և պոռթկում։ Գիտե՞ք՝ ինչու. որովհետև կարծում էի, որ նա որպես եկեղեցական է խոսում, որպես հոգևոր սպասավոր, որի իրականությանը չհամապատասխանող գնահատականներից նեղվում էի. «Էս լուրջ մարդը ո՞նց կարող է նման անհեթեթ բաներ ասել»։

Սակայն վերջերս իր՝ նույնիսկ աշխարհիկներին ոչ բնորոշ եսակենտրոնության գերդոզավորումից հասկացա, որ իր «քաղաքական խոսքին» պետք է հանգիստ վերաբերվել, առանց նեղսրտելու, առանց «Էդ ո՞նց» մանկամիտ հիասթափություն արտահայտող հարցի, քանզի դա այլևս սովորական «սերժատյաց» և «հանրապետականաֆոբ» գործչի խոսույթ է։

Ահա այսպես են առաջինները դառնում վերջինը՝ բարձրաստիճան հոգևորականից դեպի շարքային նյուզմեյքեր։

Աստված օգնական, սրբազան։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

08․04․2025

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել
Ամենադիտված