Սյունիքի մարզպետը «մոռացել է» իր բուն աշխատանքի բնույթը
Հասարակություն
Մինչ պատկան մարմինները ամպագոռգոռ հայտարարում են, թե կազմ ու պատրաստ դիմավորում են ձմեռը և իրենց կողմից անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում ճանապարհները ձյունից մաքրելու ուղղությամբ, որոշ մարզերում չինովնիկների խոսքը գործից տարբերվում է՝ գրում է shamshyan.com–ը։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպիսի վիճակ է տիրում Սյունիքի մարզում: Մասնավորապես՝ Սիսիանից դեպի Կապան գնացող ճանապարհի որոշ հատվածներ բարձիթողի վիճակում է գտնվում: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այս օրերին փոխանակ զբաղվի նման խնդիրներով, պարզաբանումներ է տալիս, թե ինչպես է առաջացել իր մականունը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը հայտնի է «Լիցկա» մականվամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը