Հօգուտ ՀՀ–ի բռնագանձվել է Երևանում գտնվող ավտոտնակը՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք․ Փաշինյան
Հրապարակումներ
#հատիկառհատիկ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենքի ավտոտնակ 3-ը, որպես ապօրինի ձեռքբերված գույք: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 5,032,895 դրամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
