Թոմ Կրուզը նոր ընկերուհի է գտել
Աշխարհ
Թոմ Կրուզը ընկերուհի ունի արդեն: Համենայն դեպս այդպես հավաստիացնում են ամերիկյան լրատվամիջոցները: Նրա նոր ընկերուհին Ջենիֆեր Աքերմանն է, ում քրոջ հետ Թոմը խաղացել է «Рок на века» ֆիլմում:
Զույգին նկատել են ֆիլմի պրեմիերայից հետո կայացած խնջույքի ժամանակ: Նրանք սիրաբանել են ողջ երեկոյի ընթացքում և երեկույթը լքել են միասին: Ասում են, որ Թոմին և Ջենիֆերին կարելի է հաճախ տեսնել Լոս Անջելեսում, քանի որ ապրում են միմյանց մոտիկ:
Սա արդեն առաջին սիրավեպը չէ Կրուզի՝ Քեյթ Հոլմսից բաժանվելուց հետո: Հնարավոր է, որ այս սիրավեպը ևս հերթականներից լինի, այդուամենայնիվ Ծննդյան տոներին Թոմը անցկացնելու է դստեր՝ Սուրիի հետ, հայտնում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)