«168 ժամ». Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը պարզ կլինի դեկտեմբերի 22-ին
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել են ընթացիկ մի քանի հարցեր, այղ թվում՝ Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսման և դրա հրապարակայնացման խնդիրը: ՀԱԿ-ում համոզված են, որ այս ամենն ուղղված է ՀԱԿ-ի վարկանիշի նվազեցմանը, քանի որ իշխանությունն այսօր իր հիմնական քաղաքական մրցակից դիտում է միայն ՀԱԿ-ին:
ՀԱԿ-ում որևէ տեղեկություն չունեն, թե ինչ որոշում է կայացնելու Լևոն Տեր-Պետրոսյանը, և շարունակում են սպասել դեկտեմբերի 22-ի ՀՀՇ համագումարին, որտեղ հրավիրված են ինչպես ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների, այնպես էլ՝ ոչ իշխանական այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակայնացնի այդ ժամանակ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին