«Հրապարակ». ԱԺ տարածք մեքենաներով մուտք կարող են գործել միայն «ընտրյալները»
Հայկական Մամուլ
ԱԺ-ում կրկին խստացվել է ավտոմեքենաների՝ Աժ տարածք մուտք գործելու կարգը: «Հրապարակ»-ը գրում է, որ Աժ մուտք գործելու իրավունք ունեն խորհրդարանի նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների և Հովիկ Աբրահամյանի սիրելի պատգամավորների, մասնավորապես Թոխմախի Մհերի, նաև՝ գեներալիտետի մեքենաները: Այսուհետ այդ մեքենաները պետք է մուտք գործեն ԱԺ բակ, իջեցնեն իրենց «պասաժիրին», ապա անմիջապես լքեն ԱԺ տարածքը:
Սակայն այս կարգը գործել է ընդամենը 1 օր, արտահերթ նիստի օրը Թոխմախի, գեներալիտետի, ԱԺ ղեկավարության ավտոմեքենաները կայանած էին Աժ բակում, իսկ մնացած՝ «հավասարներինը», հեռացվել էին բակից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին