«Ժողովուրդ». Պուտինը դժգո՞հ է Սերժ Սարգսյանից
Հայկական Մամուլ
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Նա հանդիպել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում երեկ տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ, որոնց Ս. Սարգսյանը չի մասնակցել (չեն էլ հրավիրել): ՀՀԿ նախագահը չի մասնակցել ԵվրԱզէՍ-ի գագաթաժողովին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել են ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵվրԱզէՍ-ի դիտորդ անդամ է և մշտապես մասնակցել է նման միջոցառումներին: Ու թեև նախապես հայտնի էր, որ Մոսկվայում պետք է որոշվեր ՀՀ՝ ԵվրԱզէՍ-ին կամ գոնե Մաքսային միությանը անդամագրվելու հարցը, այնուամենայնիվ այդ մասով հանդիպումը ՌԴ-ի համար ցանկալի արդյունք չունեցավ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին