Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը
Հրապարակումներ
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։
Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:
«Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցման` ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։
ԱՀԾ-ում առաջարկել են հետևել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին։
Գրավոր հարցմամբ լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է ծառայությունը գնահատում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների հավանականությունը այս և մոտակա ամիսների ընթացքում։ ԱՀԾ-ում այս հարցին ևս չեն պատասխանել։
