«Առավոտ». Ամենաթողության դեմ պաքարը նախագահը պետք է սկսի իր շրջապատից
Հայկական Մամուլ
«Սա նո՛ր Հայաստան է, և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է, և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է, և վերջ...»,- նախագահի ելույթից 4 օր անց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնում է պոկել «Ա1 +»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը՝ «Դավայ, դավայ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ»:
«Առավոտ»-ը գրում է, որ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տպավորությամբ. «Հայաստանի մասին խոսելիս նախագահը խոսում էր Նորվեգիայի, Կանադայի մասին, որտեղ չկան օրինազանցություններ, այսօրվա մեր օլիգարխները, պատգամավորները, որտեղ չկա ամենաթողության այն միջավայրը, որը ստեղծել է հենց ինքը՝ հանրապետության նախագահը»:
Ըստ պարոն Հարությունյանի՝ Հանրապետական պատգամավորի այս պահվածքը հակասում է ՀՀ նախագահի պնդումներին. «Այդ դեպքը նրա ելույթի հետ մեր իրականության հակասության մասին է խոսում: Նախագահը հասարակության միջից ընտրել է, պեղել է հենց այդ մակարդակի մարդկանց ու նրանցով է ներկայանում աշխարհին: Հանրապետական կուսակցությունում ամենաթողության դրսևորումներ են, բայց չեմ ցանկանում նրանց կուսակցական զգեստ հագցնել, նրանք կուսակցությունից, Հանրապետականից էլ են դարս: Նրանք այդպիսին են. երևույթ են, պարզապես այսօր Հանրապետական կուսակցության դրոշի տակ են հանդես գալիս: Ամենաթողության դեմ պաքարը նախագահը պետք է սկսի իր շրջապատից: Տեսնում ենք և՛ նրա ընտանիքի անդամներին, և՛ նրա կուսակիցներին»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին