Մեքսիկական բանտը, որից փախուստ էին կատարել, փակվել է
Աշխարհ
Գոմես Պալասիո քաղաքում գտնվող մեքսիկական բանտը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ նախօրեին փախուստի անհաջող փորձի ժամանակ սպանվել էր 15 բանտարկյալ և 9 հսկիչ. հայտնում է Agence France-Presse-ը:
Ընդհանուր առմամբ՝ բանտում կա 500 բանտարկյալ: Նրանց բոլորին տեղավորել են նահանգի այլ պատժիչ հաստատություններում: Դուրանգո նահանգի իշխանություբնների խոսքերով՝ բանտը փակվել է պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակով:
Հիշեցնենք, որ նախօերին՝ դեկտեմբերի 19-ին, բանտարկյալները փորձել էին փախուստ կատարել բանտից նախօրոք փորված թունելով: Նրանց հայտնաբերած հսկիչները կրակ էին արձակել, որին, սակայն, բանտարկյալները նույպես կրակահերթով էին պատասխանել, ինչի արդյունքում սպանվել էր 15 բանտարկյալ և 9 հսկիչ: Ավելի վաղ հայտնում էին 11 բանտարկյալի և 9 հսկիչի մահվան մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)