Երեսնամյա կինը սպանել է իր երկու տարեկան տղային
Աշխարհ
Ինդեանապոլիսի դատարանը դատապարտել է երեսնամյա մի կնոջ, ով սպանել է իր երկամյա խորթ տղային: Այս մասին նշում է Dailymail անգլիական պարբերականը:
Դամնը իր երկամյա տղային վերևից նետել է բետոնե հատակի վրա, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց և երկու օր հետո մահացել գլխի վնասվածքներից և գլխուղեղի արնահոսությունից:
Դամնը իր մեղքը փորձում էր արդարացնել, պատճառաբանելով, որ այն կատարել է կատաղության նոպայի տակ և չի գիտակցել, թե ինչ է անում: Նա ուղղակի ցանկացել է լռեցնել անվերջ լացող երեխային:
Երեխաների պաշտպանության խնդիրը դեռևս սուր հարց է մնում տարբեր պետություններում: Ամեն օր մամուլում հայտնվում են տեղեկություններ երեխաների սպանությունների մասին: Բոլոր պետությունները պետք է իրենց քաղաքականության անկյունաքարերից մեկը դարձնեն երեխաների պաշտպանության հարցը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)