ՄԱԿ-ը դատապարտել է Իսրայելի՝ նոր բնակավայրեր կառուցելու որոշումը
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ը ճնշում է գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու նոր բնակավայրերի կառուցումը շրջափակված Արևելյան Երուսաղեմ տարածքում: Այս մասին նշում է BBC գործակալությունը:
Գլխավոր քարտուղարը և անվտանգության խորհրդի բոլոր մյուս անդամները, բացի ԱՄՆ-ից, պահանջել են Իսրայելից դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումը: Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն նշել է, որ բնակավայրերի կառուցումը կշարունակվի:
ԱՄՆ-ն պաշտպանել է Իսրայելին ՄԱԿ-ում, սակայն վերջինիս գործողությունները սադրիչ է համարել: ԱՄՆ-ի ԱԳ նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը նշել է, որ Իսրայելի կողմից գործողությունները վտանգի են ենթարկում խաղաղության հաստատման գործընթացը:
Չնայած դրան՝ դեկտեմբերի 19-ին Իսրայելի պլանավորման կոմիտեն թույլ էր տվել կառուցել 2610 բնակավայր Արելյան Երուսաղեմում, որոնք առաջինը կլինեն սկսած 1997 թվականից:
Իսրայելը գրավել էր այդ տարածքը 1967 թվականին՝ Միջին Արևելքի պատերազմի ժամանակ, և միացրել իր մայրաքաղաքին, որը, սակայն, միջազգայնորեն չէր ճանաչվել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)