Առնվազն 33 մարդ է զոհվել Սուդանում ՃՏՊ-ի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ տարբեր տեսակի վնասվածքներ ստացել Սուդանւմ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով. այս մասին հայտնում է France Press գործակալությունը: Ավտովթարը տեղի է ունեցել Սուդանի մայրաքաղաք Հարթումը և Վադ-Մեդանի քաղաքը միացնող մայրուղու վևա: Միկրոավտոբուսը փորձել է շրջանցել մեկ այլ տրանսպորտային միջոցի հանդիպակաց ճանապարհով և բախվել է ավտոբուսին. հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես նշում է գործակալությունը, հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ՃՏՊ-ները հաճախ են տեղի ունենում Սուդանում, որոնք հիմնականում կաշված են վարման ցածր մակարդակի հետ: Նշվում է նաև, որ տեղի ունեած միջադեպը երկրում վերջին տարիներին տեղի ունեցած ամենախոշոր ավտովթարն է:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան