«Աշխարհի վերջի» մասին լուրեր տարածելու համար Չինաստանում ձերբակալվել է 800 աղանդավոր
ԱՐԽԻՎ
Չինաստանում իրավապահ մարմինների կողմից աշխարհի վերջի մասին լուրեր տարածելու մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 800 մարդ:
Աշխարհի վերջի մասին թռուցիկներ, ֆիլմեր և այլ նյութեր տարածող ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը «Աստված ամենակարող» աղանդից է, որի գործունեությունը Չինաստանում արգելված է: Այս աղանդի հիմնագաղափարը Հիսուս Քրիստոսի՝ կնոջ մարմնում վերածման գաղափարն է, ով ապրում է Չինաստանի կենտրոնական գավառներից մեկում: Աղանդավորները ոչ մեկ անգամ հարձակումներ են գործել քրիստոնյաների վրա: Այդպիսով՝ նրանք փորձել են համոզել այդ մարդկանց, որ քրիստոնեական դոգմաները սխալ են՝ փորձելով փոխել նրանց կրոնական պատկանելիությունը:
Վերջին շրջանում այս համայնքի ներկայացուցիչները սկսել են կանխատեսել արևային լույսի և էլէկտրականության բացարձակ բացակայությունը դեկտեմբերի 21-ից սկսած երեք օրվա ընթացքում. հայտնում է Подробности.ua-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)