Ինդոնեզիացի գաղթականների նավը խորտակվել է Մալայզիայի ափերի մոտ
Աշխարհ
Agence France-Press-ը հայտնում է, որ շուրջ 35 անօրինական գաղթական տեղափոխող ինդոնեզական նավակը խորտակվել է Մալայզիայի ափերի մոտ: Փրկարարները հայտնաբերել են 10 հոգու դիակ՝ 5 տղամարդու և 5 կնոջ: Բոլոր զոհվածները Ինդոնեզիայի քաղաքացիներ են: Ենթադրվում է, որ նրանք ճանապարհվում էին դեպի ինդոնեզական Բաթամ կղզի: Զոհված կանանցից երկուսը հղի են եղել, հայտարարել է ափամերձ պահակազորային ծառայության ներկայացուցիչ Մուհամմեդ Մուհին: Հավանաբար, նրանք Մալայզիայում ապօրինի աշխատող գաղթականեր էին, ովքեր վերադառնում էին հայրենիք:
Միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, սակայն ափամերձ պարեկային ծառայությունն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ խորտակված նավի բեկորները դուրս են լողացել ափ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)