Պուտինը Ժերար Դեպարդյեին ռուսական անձնագիր է խոստացել
ԱՐԽԻՎ
Եթե Ժերար Դեպարդյեն ցանկանա ստանալ ռուսական անձնագիր, այս հարցը դրական լուծում կստանա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է ВЗГЛЯД թերթը: «Եթե Ժերարը ցանկանա ստանալ քաղաքացիություն կամ ռուսական անձնագիր, ապա կարող ենք համարել, որ այս հարցը դրական լուծում է ստացել»,- նշել է Պուտինը:
«Ֆրանսիան Ռուսաստանի համար հատուկ տեղ է զբաղեցնում՝ չնայած մեր ընդհանուր պատմության մեջ առկա ողբերգական իրադարձություններին»,-ասել է Պուտինը, ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնյաները չեն ցանկացել վիրավորել Դեպարդյեին: «Թեև նա հայտարարել է, որ աշխարհի մարդ է: Սակայն ես գիտեմ, որ նա իրեն ֆրանսիացի է համարում: Նա շատ է սիրում իր երկիրը և ապրում է դրանով»,-ասել է ՌԴ նախագահը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)