Ոստիկանությունը զբաղվում է ընտրողների ցուցակների ճշգրտմամբ
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 19-ին Երևանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել Ոստիկանության աշխատակիցների և IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակը Ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին օժանդակելն է:
Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, IFES ներկայացուցիչները, մի շարք ոստիկաններ և հասարակական կազմակերպությունների անդամներ:
Բացման խոսքով հանդես է եկել IFES ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ով կարևորելով գործընթացը, նշել է, որ աշխատանքը, որն այժմ արվում է իսկապես ողջունելի է, քանզի հետապնդում է մեկ կարևորագույն նպատակ, այն է' հասարակությանը հուզող գլխավոր հարցերից մեկի՝ ընտրողների ցուցակների ճշգրտումը:
Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է դռնեդուռ այցերի ծրագրի իրականացման շրջանակներում ուսուցանող-կամավորներին ոստիկանների կողմից մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանցման նշանակությունը' հետագայում ավելի լավ արդյունքների ապահովման հարցում:
Քննարկվել են նաև համատեղ գործողությունների ուղղությունները, միջոցառումների ժամանակացույցն ու կատարվող աշխատանքների ծավալը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)