ԱՄՆ-ում ծնողները գտել են երեխաներին փամփուշտներից պաշտպանելու միջոց
ԱՄՆ
ԱՄՆ-ում կտրուկ աճել է մանկական զրահապատ ուսապայուսակների պահանջարկը Կոնեկտիկուտ նահանգում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո, որը խլեց 27 մարդու կյանք, որոնց մեծ մասը երեխաներ էին. գրում է USA Today-ը:
Այս զրահապատ ուսապայուսակները գրեթե չեն տարբերվում սովորականներից՝ չհաշված այն, որ այս տեսակ ուսապայուսակների մեջքի հատվածում կարված է հատուկ կարբոնե մաս, որը կարող է պաշտպանել երեխային փամփուշտից: Թե որքանով են այս ուսապարկերը ծանր սովորական դպրոցական պայուսակներից կամ թե հարմար է դանք կրել, պարբերականը չի հայտնում: Ինչպես ավելի վաղ հայտնում էր ВЗГЛЯД-ը, ամերիկացիները սկսել են ակտիվորեն զինվել Կոնեկտիկուտ նահանգի դպրոցում երեխաների մասսայական գնդակահարությունից հետո: Զենքի խանութների տերերի խոսքերով՝ ԱՄՆ-ում ատրճանակների պահանջարկն անընդհատ աճում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)