Չեչնիայի նախագահը ևս պատրաստ է Դեպարդյեին իր երկրի քաղաքացիություն տրամադրել
Աշխարհ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր երկրի ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպադյեին, ով տեղափոխվել է Բելգիա և հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից, որպեսզի չվճարի իր երկրում շքեղության համար սահմանված հարկերը:
«Եթե երկրի ղեկավարությունը դրական որոշում կայացնի և տա նրան ՌԴ քաղաքացիություն, մենք ուրախ կլինենք ստեղծել նրա համար արժանի պայմաններ մեր հանրապետությունում»,-հայտարարել է Կադիրովը, նշելով, որ յուրաքանչյուր երկիր առանց վարանելու կբացի նրա առջև իր դռները:
Հիշեցնենք, որ Դեպարդյեն պատմել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ իրեն ռուսական անձնագիր է ուղարկել, ինչին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դա կատակ էր: Դեպարդյեն իր հերթին հայտարարել է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին, որպեսզի չվճարի Ֆրանսիայում հարուստների համար սահմանված 75%-անոց հարկը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)