Եգիպտոսում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են
Աշխարհ
Եգիպտոսում կրկին բռնկվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք կապված են երկրում անցած շաբաթ տեղի ունեցած նոր սահմանադրության հանրաքվեի հետ: Պետական ԶԼՄ-ները հայտնում են նախնական տվյալների մասին:
Նշվում է, որ եգիպտացիների 56,5% իսլամիստների մշակած նոր սահմանադրությանը կողմ են քվեարկել: Հանրաքվեի երկրորդ փուլից առաջ, որը կկայանա դեկտեմբերի 22-ին, շատերն անհանգստացած են, որ արդյուքները կարող են ավելի մեծ դժգոհություն առաջացնել երկրում:
Լիբերալ և աշխարհիկ եգիպտացիները համարում են, որ նոր սահմանադրական նախագծի կիրառումը կսահմանափակի խոսքի ազատությունը, ինչպես նաև թույլ կտա ռազմական դատարանին քննել քաղաքացիական անձանց գործերը: Այն նաև սահմանափակում է կրոնական փոքրամասնությունների և կանանց իրավունքները և կթողնի երկիրը փաստացիորեն բաժանված երկու մասի: Քանի որ բնակչության մեծ մասը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկել, Եգիպտոսում բողոքի ցույցերը նոր թափ կառնեն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)