Ճամպրուկի մեջ երեխա են հայտնաբերել
ԱՐԽԻՎ
Վենետիկի նավահանգստի աշխատակիցները ճամպրուկի մեջ 5-ամյա երեխա են հայտնաբերել, որին, ենթադրաբար, փորձել են Աֆղանստանից տեղափոխել Գերմանիա. գրում է Corriere della Sera թերթը: Ասիմ անունով տղան հայտնաբերվել է Հունաստանից Իտալիա ուղևորվող նավի ուղևորների բեռի սովորական ստուգման ընթաքում: Ճամպրուկի չափսերը 60х30 սմ էր: Ինչպես նշում է պարբերականը, գտնվելով ճամպրուկի մեջ, որը տանում էր նախ՝ որպես հայր, ապա՝ հորեղբայր ներկայացած տղամարդը, տղան չեր լացում և չեր դողում: 40-ամյա տղամարդուն, որը փորձում էր տեղափոխել երեխային, իրավապահ մարմինները տնային կալանքի տակ թողեցին: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել անօրինական արտագաղթ կատարելու մեջ: Իսկ տղան այժմ փոխանցվել է վենետիկյան ընտանիքներից մեկին, մինչև սոցիալական մարմիններն այս գործով որոշում կայացնեն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)