Փրկարարներն աջակցում են քաղաքապետարանին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցալեզվակների հեռացում:
Հիմնական խնդիրն անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ցած թափվելով, կարող են վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար:
Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ-փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչությունը:
Ապահովելով անվտանգությունը՝ շենքերի տանիքներից, քիվերից, պատշգամբներից դժվարամատչելի հատվածներից փրկարարները հեռացնում են վտանգավոր սառցալեզվակները և ձյան կուտակումները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը