«Եղբայրները» սերիալի Մադլենի որդին դեմ է նրա մասնակցությամբ բաց տեսարանների նկարահանմանը
Հասարակություն
Պարուհի, ֆոտոմոդել, «Եղբայրները» հեռուստասերիալի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը բավական անկեղծ եւ հետաքրքիր զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ: Այն ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ավարտել եմ Երեւանի պարարվեստի ուսումնարանը:
1996 թվականին մասնակցել եմ «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին՝ ընդգրկվելով լավագույն տասնյակի մեջ:
Մրցույթից հետո զբաղվել եմ մոդելային գործունեությամբ: Որպես ֆոտոմոդել հանդես եմ եկել հեղինակավոր կազմակերպությունների գովազդային հոլովակներում, եղել եմ «Sharm» հոլդինգի ֆոտոմոդելներից:
2006-2007 թվականներին աշխատել եմ որպես ուղեկցորդուհի:
Ունենալով ֆոտոմոդելի աշխատանքային փորձ՝ ֆիլմերում եւ սերիալներում նկարահանվելու առաջարկներ էի ստանում: Այդպես նկարահանվել եմ Դավիթ Բաբախանյանի «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում:
Այժմ նկարահանվում եմ ինչպես «Եղբայրներ» հեռուստասերիալում, այնպես էլ «Կանանց կոկտեյլ» հաղորդման մեջ:
Փողոցում հաճախ են մոտենում անծանոթ մարդիկ ու գովեստի խոսքեր ասում. hաճելի է, երբ գնահատում են աշխատանքդ:
Ճիշտ է՝ դերասանական կրթություն չունեմ, բայց գոհ են իմ աշխատանքից: Ֆիլմում ինձ շատ է օգնում պրոֆեսիոնալ աշխատակազմը:
Հենց սկզբից ցանկացա մարմանվորել Մադլենին, որովհետեւ նա կիսով չափ նման է ինձ՝ ինչ-որ չափով կոտրված է:
Ամուսնության առաջարկներ լինելու դեպքում որդիս միշտ հարցնում է՝ «Ո՞վ է, ինչի՞ է հասել, ինքնուրո՞ւյն, թե՞ հոր փողերով է: Եթե կայացած ու հասուն մարդ է, կմտածենք»:
Տղաս իմ կարիերային նորմալ է վերաբերվում, եթե ամեն ինչ չափի մեջ է եւ առանց բաց տեսարանների: Ջենտլմեն է ամեն հարցում, դպրոցում էլ մականունը Ջենտլ է: Ուրախ եմ, որ նման հասկացող ու խելացի երեխա ունեմ: Առաջին դասարանում, երբ ուսուցչուհին ողջ դասարանին հարցրել էր, թե ովքեր են իրենց հայրերը եւ ինչով են զբաղվում, էմմանուելը առանձին զգուշացրել էր իրեն. «Դուք չգիտե՞ք, որ ես հայր չունեմ, ինչի՞ չեք նախապես հետաքրքրվել»:
Ունեմ շատ նախասիրություններ, բայց երգելն ինձ համար առաջնային տեղում է:
Շատ եմ ուրախանում, երբ միամիտ ինչ-որ լավ ու բարի լուր եմ լսում:
Տխրում եմ, երբ արհամարհված եմ զգում. կոտրվում եմ մի տեսակ:
Շատ եմ կարդում, կարելի է ասել՝ անընդհատ կարդում եմ: Աստվածաշունչը միշտ իմ կողքին է. սաղմոսներն ու Հայտնության գիրքն օգնում են ինձ հասկանալ, պայքարել ու ներդաշնակ ապրել ինքս ինձ հետ:
Մարդկանց մեջ, ցավոք, ուրախություն չեմ տեսնում, տեսնում եմ գլամուրային կեղծ վիճակներ, բայց ոչ ուրախություն ու սեր:
Ամանորը նշում եմ տանը՝ ընտանիքիս հետ, դիմավորում եմ հյուրերին: Անցած տարի ժամանակի սղության պատճառով այնքան էլ մասնակից չեմ եղել ամանորյա եռուզեռին. մայրիկս է զբաղվել հիմնականում: Այս տարի կաշխատեմ ժամանակ գտնել դրա համար:
2013-ին ակնկալում եմ ամուսնություն: Հաղորդումներից մեկի ժամանակ ասացի, որ սպասում եմ հարուստ ասպետի: Հարուստ բառը պատահական ստացվեց. կարեւորը կայացած, հասկացող տղամարդ լինի, որ իր ճանապարհն ինքը հարթի, հարստությունն այնքան էլ էական չէ:
Անցնող տարում թողնում եմ մելանխոլիկ, տխուր վիճակները, իսկ 2013-ին եմ հանձնում սերը, հավատարմությունն ու ներդաշնակությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը