Արման Մարգարյան. «Մութ ու ցուրտ տարիների Նոր տարին ամենահեքիաթայինն էր իմ կյանքում»
Հասարակություն
Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանն ամենահեքիաթային Ամանորները դիմավորել է մութ ու ցուրտ տարիներին:): BRAVO.am-ի հետ զրույցում նա հիշողություններով է կիսվել, ինչպես նաեւ պատմել է Նոր տարում իր սպասելիքների ու ցանկությունների մասին:
Արդեն 4 տարի է՝ Մոսկվայում եմ: Ձմռանը միշտ գալիս եմ Երեւան. եթե ոչ դեկտեմբերի 31-ին, ապա հունվարի մեջ անպայման: Բուն Նոր տարին նշում եմ Մոսկվայում:
Երկու տարի առաջ, սակայն, նշել եմ Երեւանում:
Այս տարի չեմ գա. կդիմավորեմ այստեղ:
Առհասարակ, Ամանորը դիմավորելու ընդհանուր ձեւ կա. բոլորն էլ լավ հարբում են:):
Անցյալ տարի Նոր տարին ընկերներիս հետ դիմավորել եմ ձմեռային կուրորտներից մեկում: Այս անգամ մտածում էինք մեկնել Սանկտ Պետերբուրգ, բայց հետո մտափոխվեցինք. տհաճ եղանակ է այնտեղ: Իսկ ընկերներս հիմնականում երաժիշտներ են եւ տուն կգան միայն առավոտյան. գիշերը համերգներ ունեն:
Ես թատրոնում եմ մեծացել: Հիշում եմ՝ մայրս միշտ Ձյունանուշիկ էր խաղում:
2013-ից մեծ սպասելիքներ ունեմ. հուսով եմ, որ գոնե Նոր տարուց հետո այսպես ցուրտ չի լինի:): Ամեն տարի նույն ակնկալիքն ունեմ, այս տարի էլ ցանկանում եմ, որ մարդիկ բարիանան, թե չէ չարությունը բոլորին ուտում է:
Ինչը կամ ով ինձ հետ է, թող մնա ինձ հետ նաեւ 2013-ին:
Մեծ կարեւորություն չեմ տալիս, թե ով է առաջինը շնորհավորում: Բայց դե ընդունված է, որ փոքրերը առաջինը շնորհավորեն: Ես հենց կեսգիշերին բոլորին հաղորդագրություններ եմ ուղարկում, ոմանց էլ՝ զանգում:
Ծնողներիս, իհարկե, զանգում եւ շնորհավորում եմ:
Հիշում եմ մութ ու ցուրտ տարիների Նոր տարին: Դրանք ամենահեքիաթայինն էին իմ կյանքում, որովհետեւ լույսն էին տալիս, բոլորի տներում ուտելու բան կար ու մարդիկ իրար «Mars», «Picnic», «Snickers» էին նվիրում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը