Սպասվում են տեղումներ
Հայաստան
Դեկտեմբերի 21-ին, 25-ին հանրապետության ողջ տարածքում, 22-ին, 24-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 21-ին և 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կնվազի 3-5, 25-ի ցերեկը ևս 1-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 21-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ին, 24-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ տեղումներ, 23-ին՝ առանց տեղումների եղանակ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի