«Դժվար ապրուստ»-ի Նոյն ամուսնացել է
Հասարակություն
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերակատար Նոյի՝ նույն ինքը Դավիթ Սեխպեյանի նշանադրությանը արդեն անդրադարձել էինք: Բավականին խենթ ու խելառ ծանոթությանը հաջորդել էր նույնքան խենթ նշանադրությունը, ապա իր արտասովորությամբ մնացածին չզիջող հարսանիքը:
Դերասանը lurer.com-ին խոստովանել էր, որ թեև իրենք դա նշանադրություն են անվանում, սակայն կարելի է ասել, որ ինքն ու Նարինեն արդեն ամուսիններ են: Ինչ վերաբերվում էր հարսանեկան արարողությանը, Դավիթը նշել էր, որ չգիտե՝ արդյոք հարսանիք որպես այդպիսին կլինի, թե չէ. «Չգիտեմ, գուցե որոշ ժամանակ անց որոշենք անել հարսանեկան արարողություն»:

Ինչպես երևում է ֆեյսբուքում տեղադրված լուսանկարներից, զույգն արդեն ԶԱԳՍ է գնացել, Նարինեն հագել է ճերմակ հարսանեկան զգեստ, ապա սիրահարները նշել են իրենց ուրախությունը իրենց հարազատների և ընկերների հետ: Ավանդական հարսանիքին կարծես թե փոխարինել է ժամանակակից հավաքույթը:
Ի դեպ, Նարինեի հարսանեկան զգեստը ևս բավականին յուրահատուկ է եղել: Ավանդական երկար զգեստի փոխարեն Դավիթի սիրելին ընտրել է կարճ հարսանեկան զգեստ: Իսկ նման կարևոր զգեսի դիզայնը նա վստահել է դիզայներ Լիլիթ Մարգարյանին:


{gallery}102{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը