ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել
Հրապարակումներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին 100 օրվա ընթացքում հայտարարել է ավելի մեծ թվով ազգային արտակարգ իրավիճակների մասին, քան Ամերիկայի արդի պատմության ցանկացած այլ նախագահ: Այս մասին հայտնում է Ахіоѕ-ը։
Մինչ այժմ Թրամփը դիմել է երկրում արտակարգ դրություն մտցնելուն՝ հարյուրամյակի ընթացքում ամենաբարձր տուրքերը սահմանելու, էներգիայի և օգտակար հանածոների արդյունահանումն արագացնելու և հարավային սահմանի դաշնային հողերը ռազմականացնելու համար:
Փաստաբանները մտավախություն ունեն, որ բացի դատական համակարգի վրա նրա հարձակումներից, Թրամփը օգտագործում է անորոշ ձևակերպված օրենքներ՝ փորձելով խախտել ուժերի սահմանադրական հավասարակշռությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ