Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի երգերը՝ նոր մոտեցմամբ (տեսանյութ)
Հասարակություն
Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգի նոր տարբերակը հայտնվել է YouTube-ում՝ Աղասի անունով երիտասարդի կատարմամբ: Ի դեպ, երգիչը Լիլիթի երգը կատարել է յուրահատուկ մոտեցմամբ: Արձագանքելով տեսանյութին՝ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օօօօօօօօօօ,,ինձ համար շատ թանկ երգի նոր մեկնաբանություն..............
ԱՂԱՍԻ ջան, շատ քաղցր ես երգել, ու կարծում եմ, որ երգս շատ է սիրվելու նաև քո մեկնաբանությամբ :) ♥
ԼՍԵՔ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ, և ԳՐԵՔ ՁԵՐ ԿԱՐԾԻՔնեՐԸ ♥»:
Նշենք նաև, որ Աղասիի համար սա առաջին փորձը չէ, երբ նա կատարում է հայտնի երգ՝ սեփական մեկնաբանությամբ: Օրինակ՝ Սիրուշոյի «Հավատում եմ» երգն Աղասիի կատարմամբ նույնիսկ տեսահոլովակի տեսք ստացավ և դրական արձագանքների արժանացավ: Առաջարկում ենք լսել երկու կատարումները և համեմատել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը