Հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում
Արտաքին Քաղաքական
ՀՀ նախագահն այդ մասին ասել է, դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը:
«Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին: Նա անմիջապես ներման եւ արտահերթ զինվորական կոչման արժանացավ եւ նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա 21-րդ դարում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունում», - ասել է Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար