«Հայկական ժամանակ». Հրայր Թովմասյանը պաշտպանո՞ւմ է Թոխմախի Մհերին
Հայկական Մամուլ
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով Թոխմախի Մհերի հայտնի պատմությանը, կրկին ի ցույց է դրել «օրենքի գիտակի» իր ողջ էությունը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հարցին, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի պատգամավորը, նախարարը պատասխանել է. «Իրավական պատասխանատվության ձևեր չկան»: Մի քանի րոպե անց «ՀԺ» թղթակցի հարցին՝ իրո՞ք լրագրողի նկատմամբ բռնության սպառնալիքը քրեական պատասխանատվություն չի ենթադրում, նա պատասխանել է. «Պետք է դիմեն, որ պարզեն»:
Ի դեպ, երկու պատասխանն էլ սխալ է: Նախ՝ բռնության սպառնալիքը լրագրողի նկատմամբ քրեորեն պատժելի է, երկրորդ՝ դա պարզելու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ դիմել իրավապահ մարմիններին: Վերջիններս պարտավոր են ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ուսումնասիրել դեպքը և իրավական գնահատական տալ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին