«Առավոտ». Ես ընդհանրապես դեմ եմ քաղաքականության մեջ բոյկոտին
Հայկական Մամուլ
Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ՀԱԿ-ը չի բացառել բոյկոտը նախագահական ընտրություններին, եթե ԲՀԿ-ի պես ՀԱԿ-ն էլ պասիվ դիրք գրավի, ինչպիսի՞ ընտրություններ կլինեն՝ նա պատասխանեց.
«Ես ընդհանրապես դեմ եմ քաղաքականության մեջ բոյկոտին: Դա չի բացառում, որ առանձին դեպքերում կարող է արվել խորհրդարանում: Բայց գլոբալ առումով՝ նախագահական ընտրությունների հետ կապված, ես կողմնակից չեմ երկու պատճառով: Առաջինը՝ որ դա չի լինելու: Եթե նույնիսկ մի քանի քաղաքական ուժեր հայտարարեն, որ բոյկոտում են, թեկուզ ընդգծված, որ այսօր կան քաղաքական դաշտում, ապա կգտնվեն տասնյակ մարդիկ, որոնք կմտնեն և այդ բոյկոտը խեղկատակություն կդարձնեն: Աշխարհը կտեսնի, որ այլընտրանքով ընտրություն է գնացել և կծափահարի: Չեմ նկատել որևէ լուրջ քաղաքական գործչի, որը կխոսի բոյկոտի մասին: Թե ինչ են ակնկալում բոյկոտ ասելով, արդյունքում ինչ կունենանք, դա չեմ տեսնում: Հրապարակային նետված այդ տրամադրությունները չեմ կարծում, որ լուրջ պետք է ընկալեն»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին