Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը:
Ապարանում, Տիգրանաշենում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների' սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի