«ՀԺ». Ստեփան Դեմիրճյանն ուշադիր հետևում է քաղաքական իրադարձություններին
Հայկական Մամուլ
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան: Նա դեկտեմբերի սկզբին երկրորդ վիրահատությանն էր ենթարկվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում (մինչ այդ նա վիրահատվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, սեպտեմբերի սկզբին): Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է ՀԺԿ նախագահի հետ:
- Ինչպե՞ս եք, պարոն Դեմիրճյան:
- Լավ եմ: Վիրահատությունը շատ հաջող է անցել:
- Մինչ երկրորդ վիրահատությունը չէր բացառվում, որ կրկին վիրահատության անհրաժեշտությունն էլ առաջանա, ևս մի վիրահատություն կլինի՞:
- Վերջին՝ երրորդ վիրահատությունը կլինի հունվարի տոներից հետո, էլի Մյունխենի նույն կլինիկայում, հունվարի 9-ին:
- Ե՞րբ եք աշխատանքի վերադառնալու:
- Հունվարի վերջին լրիվ ապաքինված կլինեմ:
- Իսկ քաղաքական իրադարձություններին հետևո՞ւմ եք:
- Այո, ուշադիր հետևում եմ, բայց ավելի մանրամասն կխոսենք ավելի ուշ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին