Աշխարհի տարբեր բնակիչների մոտեցումը աշխարհի վերջին
Աշխարհ
Համաձայն Մայաների` այսօր 11.12 ժամին պետք է տեղի ունենա աշխարհի վերջը: Չնայած որ գիտնականները ամեն ինչ անում էին անցած շաբաթ գիտականորեն ապացուցելու, որ աշխարհի վերջը տեղի չի ունենա, սակայն դեռևս շատ երկրներում մարդիկ կան, որ հավատում են աշխարհի վերջին:
Independent անգլիական պարբերականը Չինաստանում ձերբակալել են շուրջ 1000 մարդկանց, ովքեր տարածում էին աշխարհի մասին լուրեր: Ռուսաստանում չնայած որ ՌԴ նախագահ Պուտինն իր հայտարարության մեջ նշել է, որ դեռևս մոտ 4-5 մլրդ տարի երկիր մոլորակը դեռևս կշարունակվի, սակայն ավելացրել է նաև. «Ինչո՞ւ անհանգստանալ, եթե աշխարհի վերջն անխուսափելի է»:
Հարավային Ֆրանսիայում գտնվող Բումարաշ գյուղը, որտեղ, համաձայն ասեկոսեների, պետք է իջնեն այլմոլորակայինները երկիր մոլորակի բնակիչներին փրկելու համար, տեղի նահանգապետը հորդորել է մարդկանց հեռու մնալ տվյալ լուրերից, սակայն շուրջ 250 լրագրողներ շրջապատել են լեռը և սպասում են աշխարհի վերջին:
Ամերիկայում մարդիկ կուտակել են սննդամթերք և պատրաստվում են աշխարհի վերջին: Լոնդոնում շատերը իրենց կյանքի վերջին օրը ցանկացել են ներկա գտնվել կատակերգակ Ռոբին Ինկի Hommersmith Apollo ֆիլմը:
Մեքսիկայում, որտեղից են ծնունդով մայաները, հավատում են, որ դա ոչ թե աշխարհի վերջն է լինելու այլ նոր կյանքի սկիզբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)