ԱՄՆ-ի դպրոցները փակվում են աշխարհի վերջի պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ում հազարավոր դպրոցականների համար ձմեռային արձակուրդները կսկսվեն ոչ թե դեկտեմբերի 24-ին, այլ 20-ին: Պատճառը վրա հասնող աշխարհի վերջի մասին շրջանառվող լուրերն են:
Միչիգանի իշխանությունների խոսքերով, ուր փակվել է ավելի քան 30 ուսումնական հաստատություն, աշխարհի վերջի մասին տարածվող լուրերը շեղում են աշակերտներին դասերից՝ խանգարելով կենտրոնանալ ուսումնական գործընթացի վրա: Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել աշակերտներին արձակուրդ տալ մի քանի օր շուտ՝ դեկտեմբերի 20-ին. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
ԱՄՆ-ի բնակիչները բավական լուրջ են վերաբերվում այդ լուրերին և պատրաստտվում են սննդի և ջրի պաշարներով որոշ ժամանոկ ապաստանել ընդհատակյա բունկերներում:
Մայաների կանխատեսումներից զատ՝ ԱՄՆ-ի քաղաքացիները նաև անհանգստացած են ռեալ սպառնալիքներով, որոնք ակտուալ են դարձել վերջերս Կոնեկտիկուտ նահանգում շուրջ 30 դպրոցականի գնդակահարման դեպքից հետո: Ծնողներն անհանգստանում են, որ աշխարհի վերջի մասին լուրերի ֆոնի վրա այդ օրը դպրոցներում, հնարավոր է, բռնության նոր ալիք սկսվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)