Եթե մարդիկ ուզում են աշխարհի վերջ չլինի, պետք է փոխեն ապրելու ձևը
Հասարակություն
Համաձայն Մայաների՝ այսօր պետք է տեղի ունենա աշխարհի վերջը: Չնայած որ գիտնականներն ամեն ինչ անում էին անցած շաբաթ՝ գիտականորեն ապացուցելու, որ աշխարհի վերջը տեղի չի ունենա, սակայն շատ երկրներում մարդիկ կան, որ հավատում են աշխարհի վերջին:
Lurer.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքը չի հավատում աշխարհի վերջի գալուն:
«Աշխարհն այնքան հին է, որ մարդկանց մտքով անգամ չի կարող անցնել, թե ինչքան հին է այն: Աշխարհի վերջ ուղղակի չի կարող լինել: Եթե կարողանային պարզել աշխարհի սկիզբը, գուցե կարողանյաին պարզել աշխարհի վերջը: Չի կարող ինչ-որ մեկի կանխատեսմամբ կամ որոշմամբ գա աշխարհի վերջը: Ոչ կատարյալ կառուցվածքի դրսևորումներ ամեն օր տեսնում ենք, և եթե մարդիկ ուզում են, որ աշխարհի վերջ չլինի, պետք է փոխեն ապրելու ձևը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը