Անգլիայում չորս տարեկան երեխան սովամահության է ենթարկվել իր մոր կողմից
ԱՐԽԻՎ
27-ամյա Մագդալենա Լուսչակը և նրա 34-ամյա ամուսինը՝ Մարիուս Կրեզոլեկը մեղադրվում են իրենց չորս տարեկան երեխային սովամահության ենթարկելու մեջ. նրանք երեխային պահել են փակված սենյակում և կերակրել միայն աղով, որը պատճառ է հանդիսացել երեխայի մահվան: Այս մասին նշում է Dailymail անգլիական պարբերականը:
Բիրմինգեմի արքայական դատարանում նրանք հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները, որոնք գործադրել են երեխայի նկատմամբ 2011 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում:
Բժիշկները երեխային հայտնաբերել են սենյակում անգիտակից վիճակում վերջինիս կողմից 999 զանգահարելուց հետո և անմիջապես տեղափոխել հիվանդանոց: Սակայն, հակառակ բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերի, նրանց չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
Հիշեցնենք, որ երեկ նման դեպք տեղի էր ունեցել ԱՄՆ-ում, երբ մայրը սպանել էր իր երկու տարեկան երեխային: Ցավոք, ամեն օր այսպիսի դեպքեր են հայտնվում մամուլում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)