Խորապես վշտացած եմ. Նիկոլ Փաշինյան
Հրապարակումներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
«Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
Նշենք, որ առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ զինյալների խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ